Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Վահանը մեծ մարդ էր, դիմացինին խնայող, բարի կամեցող, անհանգիստ, անհուսահատ»

«Վահանը մեծ մարդ էր, դիմացինին խնայող, բարի կամեցող, անհանգիստ, անհուսահատ»
26.02.2014 | 16:43

«Մի օր խմբագրի սենյակ մտավ նիհարիկ մի տղա, անմարմին ու շատ սիրուն աչքերով: Բանաստեղծություններ էր բերել: Այդ տղան Վահան Վարդանյանն էր,- վաղամեռիկ բանաստեղծ Վահան Վարդանյանի մահվան տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթում գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԸ պատմեց «Գարունում» իրենց հանդիպման մասին:- Ես չեմ սիրում բանաստեղծությունները հեղինակի ներկայությամբ կարդալ: Ասում եմ՝ կզանգահարեմ կամ այսինչ օրը կգաս: Ինչ-որ է: Կարդացի ու հիացա իրենով, կարդացի ու զարմացա»:

Վահանին շատ սիրով ընդունում են «Գարունի» ընտանիք: Նա կայանում է որպես բանաստեղծ, դրամատուրգ: Գալիս են մութ ու մռայլ տարիները: «Գարունը» սկսում է հուսահատ թպրտալ, գրական մամուլը խեղճանում է, որևէ տպավորություն չի թողնում, հասարակական որևէ կարծիք չի ձևավորում, ու հանկարծ ստեղծվում է «Նարցիս» ամսագիրը, որ գալիս է փրկելու, վերակենդանացնելու գրական դաշտը։
«Վահանը մեծ մարդ էր, դիմացինին խնայող, բարի կամեցող, անհանգիստ, անհուսահատ, որքան պինդ էր իր սկզբունքների մեջ, այնքան փխրուն է կյանքում,- շարունակեց իր խոսքը Մերուժան Տեր-Գուլանյանը:- Պիտի խնայենք իրար, այնպես, ինչպես Վահանն էր անում: Այնքան մեծ բան է իրար խնայելը, պարոնայք, տիկնայք, օրիորդներ»:
«Վահանին բնութագրել ու հոգևոր խորությունները չտեսնել նշանակում է նրա պոեզիայի մասին համարյա ոչինչ չասել»,- ասաց «Նարցիս» ամսագրի խմբագիր ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ, նկատելով, որ նա այն բացառիկներից էր, ով հոգևոր տարածքներին տիրություն էր անում, տեսնում էր շատ բան: Գրողը հորդորեց բարի լույսերով հիշել իր ընկերոջը:
Գրականագետ ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ նշեց, որ Վահան Վարդանյանն իր պիեսները գրել է բանաստեղծություններով: «Հայ թատրոնը դեռևս պատրաստ չէ ներկայացնելու նրա դրամատուրգիան, մի շատ հետաքրքիր ցնորք ունեցող համաշխարհային ռեժիսոր բազմաթիվ ժանրերով կարող էր բեմադրել` դրամայից սկսած մինչև ողբերգություն, մյուզիքլ, մոնոդրամա: Վահան Վարդանյանի խոսքը անպայման պետք է տեղ հասնի»,- ասաց գրականագետը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ